Ի՞նչ պետք է անել անշարժ գույք գնելիս
Անկախ այն բանից, թե ինչ նպատակով ցանկանում գնել անշարժ գույք՝ անձնական օգտագործման համար կամ ներդրումային նպատակներով, և անկախ նրանից, թե որտեղ եք ցանկանում գնել այն՝ նորակառույց շենքում կամ երկրորդային շուկայում, քաղաքի կենտրոնում կամ ծայրամասում, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ պետք է անել, որպեսզի գործարքը հաջող անցնի և հնարավոր ռիսկերը նվազեցվեն:
Անշարժ գույք գնելուց առաջ ուշադրություն դարձրեք հետևյալին
Ձեռք բերվող անշարժ գույքը հնարավոր է ունենա իրավական-փաստաթղթային խնդիրներ, որոնցից հարկավոր է զերծ մնալ կամ գործարքն իրականացնել անշարժ գույքի փորձառու մասնագետների օգնությամբ: Ահա մի քանի խնդիրներ, որոնք հանդիպում են անշարժ գույքի առքուվաճառքի ժամանակ և որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել.
1. Չափազանց ցածր գինը կարող է վկայել փաստաթղթային խնդիրների մասին։
2. Անգործունակ սեփականատիրոջ անունից երբեմն գործարքը կարող են իրականացնել անազնիվ հարազատները։
3. Թաքնված ժառանգներ, հաշվի չառնված անչափահասների կամ անաշխատունակ երեխաների իրավունքներ։
4. Վաճառք անվավեր կամ կեղծված լիազորագրով։
5. Անօրինական սեփականաշնորհված բնակարան։
6. Վաճառողի սնանկությունը, որը կարող է բերել գործարքի չեղարկմանը։
7. Բնակարանի դիտման ժամերի սահմանափակումը, ինչը կարող է լինել կապված խանգարող հարևանների կամ այլ խնդիրների հետ։
Անշարժ գույքի առքուվաճառքի գործընթացը
Բնակարան գնելը ռիսկային գործընթաց է, և հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար նպատակահարմար է գործել ըստ հստակ պլանի։
1. Նախնական պատրաստություն
• Սահմանեք ձեր նպատակները՝ ինչի համար եք ձեռք բերում բնակարանը։
• Ուսումնասիրեք անշարժ գույքի շուկան՝ գների, մակերեսի և տեղադրության տեսանկյունից։
• Որոշեք՝ գործարքն ինքնուրո՞ւյն կկատարեք, թե՞ անշարժ գույքի գործակալության միջոցով։
2. Ֆինանսական կողմը
• Որքա՞ն գումար եք պատրաստ ներդնել։
• Արդյոք ամբողջ գումարը հասանելի՞ է, թե՞ անհրաժեշտ է հիփոթեքային վարկ։
• Կարողանո՞ւմ եք կատարել կանխավճարը։
3. Անշարժ գույքի ընտրությունը
• Հայտարարություններն ուսումնասիրելիս ֆիլտրեք ու բացառեք կեղծ և ռիսկային հայտարարությունները։
• Պայմանավորվեք դիտման համար հարմար ժամի մասին։
• Պահանջեք բնակարանի սեփականության հաստատող փաստաթղթերը։
4. Բանակցություններ
• Համաձայնության եկեք անշարժ գույքի արժեքի հարցում։
• Ստուգեք փաստաթղթերը, համոզվեք, որ սեփականության իրավունքը պատկանում է վաճառողին:
• Կազմեք և ստորագրեք կանխավճարի պայմանագիր՝ ապահովելու գործարքի անվտանգությունը։
5. Գործարքի իրականացում
• Կողմերը ստորագրում են պայմանագիրը նոտարի մոտ (4 օրինակ՝ վաճառողին, գնորդին, կադաստրին, գործակալությանը)։
• Կատարվում է բանկային փոխանցում (Հայաստանում 2022թ. հուլիսի 1-ից 300,000 դրամից բարձր գործարքները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով)։
• Փաստաթղթերի ներկայացում կադաստր (նոտարն ապահովում է սեփականության փոխանցման գործընթացը)։
• Կարևոր է իմանալ՝ Հայաստանում սեփականության վկայականներն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։ PDF փաստաթուղթն ունիկալ համարով և գաղտնաբառով կարելի է ներբեռնել e-cadastre.am կայքից։
• Ստանում եք բանալիները և վճարում գործակալին՝ պայմանավորվածության համաձայն։
Ի՞նչ անել առաջին հերթին նախքան անշարժ գույքը գնելը
• Անպայման ստուգեք բնակարանի իրավական մաքրությունը՝
• Վաճառողի անձնագիր
• Նրա գործունակությունը հաստատող տեղեկանք
• Ամուսին/ամուսնու նոտարական համաձայնությունը
• Նոտարի կողմից հաստատված լիազորագիր (եթե գործարքն իրականացվում է լիազորված անձի միջոցով)
• Անշարժ գույքի միասնական տեղեկանք կադաստրից՝ սեփականության իրավունքի մասին։
Ի՞նչ անել անշարժ գույքը գնելուց հետո անմիջապես
Սեփականության իրավունքի վկայական ստանալուց հետո անհրաժեշտ է՝
• Գրանցվել տվյալ հասցեում
• Կնքել կոմունալ ծառայությունների պայմանագրեր
Կարևոր է իմանալ: Կոմունալ ծառայությունների նոր պայմանագրեր կնքելու և անվանափոխության համար անհրաժեշտ է այցելել համապատասխան ընկերությունների գրասենյակներ՝
• ՀԷՑ (էլեկտրականություն)
• Գազպրոմ (գազամատակարարում)
• Վեոլիա ջուր (ջրամատակարարում)
• Համատիրություն
• Թաղապետարան՝ աղբահանության համար
Այս հոդվածում մենք անդրադարձանք անշարժ գույքի առքուվաճառքի գործարքին առնչվող հիմնական ռիսկերին և քայլերին, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել բնակարան գնելիս։ Եթե այնուամենայնիվ գործարքի վերաբերյալ հարցեր ունեք կամ ցանկանում եք, որ այդ բոլոր գործընթացներում ձեզ ուղեկցեն հուսալի և բանիմաց մասնագետներ, դիմեք վստահելի անշարժ գույքի գործակալություն. փորձառու մասնագետները կօգնեն ձեզ գործարքի բոլոր փուլերում։