Գաղտնիության քաղաքականություն
Ընդհանուր դրույթներ
Կասկադ Ռիելթը» ՍՊԸ-ն հարգում է գաղտնիության իրավունքը և գնահատում է իր հաճախորդների, գործընկերների վստահությունը: Մենք պահպանում ենք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների պահանջները:
Սույն Քաղաքականությամբ ներկայացված են Կասկադ Ռիելթի ընկերության Գաղտնիության քաղաքականության սկզբունքները` կապված տեղեկատվության հավաքագրման, օգտագործման, պահպանման և բացահայտման հետ, որը ընկերությանն է տրամադրվում իր ինտերնետային կայքի` www.cascaderealty.am (այսուհետ` Կայք) միջոցով: Խնդրում ենք ծանոթացեք սույն Գաղտնիության քաղաքականությանը, նախքան Ձեր անձնական տվյալները կայքին տրամադրելը:
1. Տեղեկությունների հավաքագրումը
1.1. Կայքից օգտվելիս, իսկ մասնավորապես՝ հետադարձ զանգ պատվիրելիս, գույքի վերաբերյալ մանրամասների տրամադրման հայտ լրացնելիս օգտատերերից կարող են պահանջվել հետևյալ տեղեկությունները՝
- անուն, ազգանուն.
- էլ. փոստի հասցե.
- հեռախոսահամար:
1.2 Կայքից օգտվելիս մեզ մոտ կարող են պահպանվել Ձեր գործողությունների տվյալները, ինչպիսիք են՝
- կոնտակտային ֆորմայի կամ չատի միջոցով մեզ հետ իրականացրած նամակագրությունը.
- էլեկտրոնային նամակագրությունը.
- նախընտրած գույքի ցանկը:
2. Տեղեկությունների հավաքագրման նպատակը
2.1 Կայքից օգտվողների տվյալների հավաքագրման նպատակն է ծառայությունների որակի վերահսկողությունն ու բարելավումը, ծառայություններն ավելի հարմարավետ և հասանելի դարձնելը:
3. Տեղեկությունների օգտագործումը
Կայքում Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝
- Նախընտրած գույքի վերաբերյալ մանրամասներ տրամադրելու համար.
- Նմանօրինակ այլ գույքի առկայության դեպքում լրացուցիչ առաջարկ ներկայացնելու և մանրամասներ տրամադրելու համար.
- Ծառայությունների մատուցման ընթացքում անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապ հաստատելու համար:
Սույն «Գաղտնիության քաղաքականությանը» ծանոթանալուց հետո կայքից օգտվելու դեպքում Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը՝ Ձեր տրամադրած անձնական տվյալները վերը նշված նպատակներով օգտագործելու համար: