Մեր գործունեությունը
«Կասկադ Ռիելթի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին, երբ Հայաստանում նոր էին ձևավորվում անշարժ գույքի ոլորտի մասնագիտացված ծառայությունները: Լինելով շուկայի առաջիններից և առաջատարներից՝ ընկերությունը գործունեության 20 տարիների ընթացքում կուտակած հարուստ փորձն ու հմտությունները գործի է դնում ի նպաստ հաճախորդների շահերի՝ մատուցելով միմիայն բարձրակարգ, հուսալի ծառայություններ և ձևավորելով երկարատև գործընկերային հարաբերություններ:
Մեր գործունեությունը կարելի է բաժանել հետևյալ երեք ուղղությունների՝
- լյուքս դասի անշարժ գույքի (բնակարաններ, առանձնատներ, կոմերցիոն գույք, հողատարածքներ) առքուվաճառք և վարձակալություն.
- ներդրումային նախագծերի մշակում և իրականացում անշարժ գույքի ոլորտում, կառուցապատում.
- անշարժ գույքի շուկայի պրոֆեսիոնալ վերլուծություն, ռիսկերի գնահատում և արդյունքների կանխատեսում:
Մեր թիմը
«Կասկադ Ռիելթի» ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Ավագյանը ոլորտի ամենաբանիմաց փորձագետներից է՝ բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի վաճառքի շուրջ 32 տարվա փորձով:
Թիմի մյուս անդամները ոլորտի գիտակներ են, ովքեր աշխատում են հաճախորդների հետ անհատապես՝ բացահայտելով նրանց ցանկությունները, նպատակները, վերլուծելով հավանական իրավիճակներն ու առաջարկելով լավագույն, շահավետ տարբերակները յուրաքանչյուր հաճախորդի համար:
Մեր սկզբունքները
Մեզ համար կարևոր է հայաստանյան անշարժ գույքի շուկայում մատուցվող ծառայությունների վերաբերյալ դրական կարծիքի ձևավորումն ու պահպանումը, ուստի մեր որդեգրած սկզբունքն է` առաջնորդվել հաճախորդի շահերով, հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում առկա միտումներն ու դինամիկան:
Մենք երաշխավորում ենք բոլոր տեսակի գործարքների գաղտնիությունը, ինչպես նաև մեզ վրա ենք վերցնում գործարքներին առնչվող բոլոր փուլերի ու գործընթացների կազմակերպումը, փաստաթղթավարումն ու իրավական կարգավորումները՝ հաճախորդներին հնարավորություն տալով առավել արդյունավետ տնօրինելու սեփական ժամանակը:
Մեր փիլիսոփայությունը
Անել առավելագույնը՝ հնարավորինս հաճելի և արդյունավետ դարձնելու բոլոր գործարքները, որպեսզի մեզ դիմողները ստանան իրենց նախընտրած գույքը արագ ու արդյունավետ եղանակով: Գույքի ձեռքբերումը պետք է լինի ոչ միայն հաճելի, այլև շահավետ, իսկ ներդրումները նպատակային՝ արդարացնելով բոլոր ծախսերը:
Մեր առաքելությունը
Ձևավորել վստահություն անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալության մասնագիտացված ծառայությունների նկատմամբ: Յուրաքանչյուր հաճախորդ անշարժ գույք գնելիս, վաճառելիս կամ վարձակալելիս պետք է վստահ լինի, որ գտնվում է հուսալի խորհրդատուների միջավայրում, ովքեր ապահովում են գործարքի հուսալիությունն ու շահավետությունը՝ որպես գերխնդիր ունենալով հաճախորդի հարմարավետությունն ու գործարքի արդյունավետությունը:
Բարձրացնել անշարժ գույքի ոլորտում մասնագիտացված ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման որակը: Անշարժ գույքի վաճառքի և վարձակալության ծառայությունները միջազգային մակարդակի հասցնելը կնպաստի օտարերկրյա ներդրողների շրջանում Հայաստանի անշարժ գույքի շուրջը հետաքրքրություն առաջացնալուն, ինչը թույլ կտա ներգրավել արտասահմանյան ներդրողների՝ նպաստելով նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Մեր նպատակը
Երևանի կենտրոնի էլիտար դասի ողջ անշարժ գույքը կենտրոնացնել մեր բազայում՝ յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություն տալով մեկ վայրից և ամենակարճ ժամանակահատվածում գտնել ու ընտրել լավագույն տարբերակը:
Մշակել և իրականացնել գրագետ ներդրումային ծրագրեր բացառապես պրեմիում դասի անշարժ գույքի ոլորտում՝ ներդրողներին առաջարկելով ոչ միայն անշարժ գույք, այլև տվյալ գույքին առավել համապատասխան, շահավետ բիզնես մոդելներ:
Մեր կարգախոսը
Ժամանակով փորձված վստահություն
Մեր տեսլականը
Ունենալ հնարավորինս մեծ թվով գոհունակ հաճախորդներ՝ ոչ միայն բարեհաջող ավարտին հասցնելով գործարքները, այլև մշտապես կապ պահելով հաճախորդների հետ և օժանդակելով նրանց անշարժ գույքի հետագա շահագործմանն առնչվող բոլոր հարցերով:
Ոսկե կանոն
Հաճախորդները պետք է ստանան համապարփակ ծառայություններ, պատրաստի լուծումներ և ապահով գործարքներ, որպեսզի դրանք չփնտրեն այլ վայրերում: