Ինչո՞ւ գնել անշարժ գույքը ռիելթորի օգնությամբ
Անշարժ գույքի առքուվաճառքը պահանջում է որոշակի մասնագիտական գիտելիքներ, ժամանակ և ջանք:
Առաջին հայացքից թվում է, թե կարելի է շահավետ տարբերակով բնակարան գնել առանց անշարժ գույքի գործակալությունների և ռիելթորների՝ խնայելով նրանց ծառայությունների դիմաց վճարվող գումարը։ Դա, իհարկե, հնարավոր է, բայց և չի բացառվում, որ մեծ դժվարությունների առաջ կարող եք կանգնել, հատկապես, եթե փորձ չունեք այս ոլորտում: Ի վերջո, որպեսզի ամեն ինչ անցնի առանց քաշքշուկի և խաբեության, դուք ստիպված կլինեք ինքներդ պարզել անշարժ գույքին առնչվող մի շարք մանրամասներ.
1. Դասավորություն, սենյակների քանակ և քառակուսի մետր.
2. Սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայություն.
3. Տեղեկատվություն ինժեներական համակարգերի և կապի վիճակի մասին.
4. Մուտքի, վերելակի (առկայության դեպքում) և բակի բարեկեցություն.
5. Ենթակառուցվածքների և տրանսպորտային կապերի զարգացում.
6. Կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերի առկայություն.
7. Բնակարանի պատմությունը և վաճառքի պատճառները.
8. Պայմանագրի պայմանների մանրակրկիտ ուսումնասիրություն և այլն:
Ցանկացած դեպքում, եթե ուզում եք նվազագույնի հասցնել բնակարանի առքուվաճառքի ռիսկերը և պաշտպանվել խաբեբաներից, անպայման դիմեք անշարժ գույքի գործակալության օգնությանը՝ հաշվի առելով տվյալ գործակալության կշիռը շուկայում, ճկունությունն ու դիմակայումը ֆինանսական ճգնաժամերին և ինչու ոչ՝ դրական կարծիքները:
Կարևոր տեղեկություն. Եթե ցանկանում եք գնել բնակարան Երևանում՝ հույս դնելով միայն ձեր ուժերի վրա, ապա հնարավոր է հանդիպեք բնակարանային խարդախների կամ իրավական խնդիրներով բնակարան ձեռք բերեք։
Ինչո՞ւ է պետք դիմել ռիելթորի օգնությանը
Ռիելթորը՝ անշարժ գույքի գործակալը, միջնորդ է վաճառողի և գնորդի միջև: Այո', իհարկե, նա իր ծառայությունների դիմաց գումար է ստանում, և հենց նա է իր վրա վերցնում անշարժ գույքի առքուվաճառքի հետ կապված բոլոր դժվարությունները։ Եկե՛ք միասին պարզենք, թե բնակարան գնելիս ռիելթորն ինչի համար է պատասխանատու:
Միջնորդավճար ստանալու համար անշարժ գույքի գործակալը պետք է մատուցի հետևյալ ծառայությունները.
1. Օգնի բնակարանի ընտրության հարցում.
2. Կազմակերպի բնակարանի դիտումը գնորդին հարմար ժամանակ.
3. Բանակցի վաճառողի հետ.
4. Պատրաստի անհրաժեշտ փաստաթղթերը և կնքի գործարքը.
5. Ապահովի գործարքի իրավական մաքրությունը.
6. Պաշտպանի հաճախորդի շահերը կասկածելի գործարքներից.
7. Տրամադրի խորհրդատվություն բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ.
8. Աջակցի հիփոթեքային վարկ ստանալու հարցում.
9. Կազմակերպի և վերահսկի դրամական միջոցների և բնակարանի բանալիների փոխանցումը.
10. Աջակցելի գրանցման և կադաստրային վկայական ստանալու գործում:
Ինչպես տեսնում եք, ռիելթորն է կրում անշարժ գույքի գնման և վերագրանցման գործընթացի ամբողջ պատասխանատվությունը:
Կարևոր տեղեկություն. Ռիելթորի հետ համագործակցությունը հիմնված է փոխշահավետ պայմանների վրա։ Ի վերջո, նա կստանա միջնորդավճար միայն այն դեպքում, եթե դուք պայմանագիր կնքեք և գնեք բնակարանը:
Ինչո՞ւ է ձեռնտու գործակալության միջոցով բնակարան գնելը
Անշարժ գույքի գործակալության միջոցով բնակարան գնելը շատ առավելություններ ունի: Դիտարկենք.
• իրավական աջակցություն առքուվաճառքի գործարքներում.
• ժամանակի և նյարդերի խնայում.
• մասնագիտական խորհրդատվություն բոլոր ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ.
• անվտանգություն և ռիսկի նվազեցում.
• աջակցություն հիփոթեքային վարկ ստանալու հարցում:
Ինչպես հասկանում եք, այնտեղ, որտեղ կան առավելություններ, կան նաև թերություններ՝ անբարեխիղճ ռիելթորներ և խաբեբա ընկերություններ: Հետևաբար, անշարժ գույքի գործակալություն ընտրելիս պետք է դիմել հեղինակավոր ընկերություններին, որոնք ունեն սեփական գույքի լայն բազա, լավ համբավ և ֆինանսական երաշխիքներ: Մինուս են համարվում նաև ռիելթորական ծառայությունների համար միջնորդավճարների լրացուցիչ ծախսերը: Բայց սա վիճելի հարց է: Ինչպես գիտեք, «ժլատը կրկնակի է վճարում»։ Փորձառու գործակալի ծառայությունների վրա խնայելով՝ դուք կարող եք շատ ավելին կորցնել: