Երևանի լավագույն թաղամասերը, որտեղ արժե բնակվել
Եթե նոր եք տեղափոխվել Երևան կամ ապրում եք այնտեղ, բայց ցանկանում եք բնակության համար անշարժ գույքի գնել Երևանի այլ թաղամասում, ապա անշուշտ մտովի համեմատում եք տարբեր թաղամասերում բնակության առավելություններն ու թերությունները:
Այս հոդվածում մենք ներկայացնում ենք Երևանի ամենապահանջված թաղամասերն ու անշարժ գույքի գները՝ հուսալով, որ կօգնի ձեզ կողմնորոշվել ճիշտ ընտրության հարցում:
1. Կենտրոն
Կենտրոնը Երևանի սիրտն է, որտեղ գտնվում են քաղաքի հիմնական մշակութային և պատմական տեսարժան վայրերը, ներառյալ՝ Հանրապետության հրապարակը, Օպերայի թատրոնը և Կասկադը: Այս թաղամասում են լավագույն ռեստորանները, սրճարանները, խանութները և պատկերասրահները: Երևանի կենտրոնում ապրելով` կարելի է առավելագույնս օգտվել քաղաքային բոլոր հարմարություններից։
Ենթակառուցվածքներ: Հասանելի են տրանսպորտի բոլոր տեսակներն ու երթուղիները, գործում են բարձրագույն ուսումնական հաստատություններ,, բժշկական կենտրոններ և մշակութային օջախներ, էլիտար դպրոցներ:
Անշարժ գույքի գները Կենտրոնում: Սա քաղաքի ամենաթանկ թաղամասն է, որտեղ բնակարանների գները կարող են տատանվել 2,000-ից 4,000 դոլար՝ մեկ քառակուսի մետրի համար:
2. Արաբկիր
Արաբկիրը Երևանի ամենահայտնի թաղամասերից է, որը գրավիչ է հատկապես ընտանիքների համար: Այս թաղամասը միաժամանակ և՛ մոտ է քաղաքի կենտրոնին, և՛ համարվում է խաղաղ բնակելի թաղամաս: Այստեղ բավական շատ են կանաչ տարածքները և զբոսայգիները, ինչի շնորհիվ Արաբկիրը գրավիչ է հատկապես զբոսանքի և ակտիվ հանգստի համար:
Ենթակառուցվածքներ: Արաբկիրում ակտիվ գործում են դպրոցներն ու մանկապարտեզները, սուպերմարկետներն ու մարզական համալիրները: Այստեղ կան նաև մի քանի խոշոր բժշկական հաստատություններ։
Անշարժ գույքի արժեքը: Արաբկիրում մեկ քառակուսի մետրի միջին գինը կազմում է 1,500 - 2,500 դոլար:
3. Դավթաշեն
Դավթաշենը Երևանի ամենականաչ և խաղաղ թաղամասերից է, որտեղ կան բազմաթիվ այգիներ և կանաչ գոտիներ: Թաղամասը գրավում է հատկապես նրանց, ովքեր փնտրում են բնակության հանգիստ վայր՝ քաղաքային աղմուկից հեռու, սակայն լավ գործող ենթակառուցվածքներով և քաղաքային տրանսպորտով:
Ենթակառուցվածք: Դավթաշենում գործում են դպրոցներ, մանկապարտեզներ, սուպերմարկետներ և մարզական համալիրներ: Ինչ խոսք, քաղաքային ենթակառուցվածքներն այստեղ այնքան լավ զարգացած չեն, որքան կենտրոնում, և կենտրոնում գործող ուսումնական հաստատություններ կամ մշակութային ու ժամանցային կենտրոններ հասնելու համար անհրաժեշտ է օգտվել քաղաքային կամ սեփական տրանսպորտից:
Անշարժ գույքի գները: Դավթաշեն համայնքում անշարժ գույքի գները Արաբկիրի և Կենտրոնի համեմատ բավական ցածր են՝ մոտ 1,000 - 1,500 դոլար մեկ քառակուսի մետրի համար:
4. Նորք-Մարաշ
Նորք-Մարաշ թաղամասը հայտնի է իր գեղեցիկ տեսարաններով՝ դեպի քաղաք և Արարատ լեռ: Սա խաղաղ թաղամաս է, որտեղ կարելի է գտնել մասնավոր տներ և էլիտար բնակարաններ։
Ենթակառուցվածքներ: Նորք-Մարաշ թաղամասում կան հիվանդանոցներ, մասնավոր կլինիկաներ, դպրոցներ և մանկապարտեզներ: Թաղամասը գտնվում է Կենտրոնին մոտ, սակայն միևնույն ժամանակ Կենտրոնից միանգամայն առանձնացված թաղամաս է:
Անշարժ գույքի գները Նորք-Մարաշում: Այս թաղամասում գույքի արժեքը տատանվում է 1,500-ից 3,000 դոլար մեկ քառակուսի մետրի համար՝ կախված գույքի տեղակայությունից և դեպի քաղաք տեսարանից:
5. Աջափնյակ
Աջափնյակը Երևանի զարգացող թաղամասերից մեկն է, որտեղ կարելի է գտնել ինչպես նորակառույցներ, այնպես էլ հին բազմաբնակարան շենքեր ու սեփական տներ: Աջափնյակը գրավում է նրանց, ովքեր փնտրում են ավելի մատչելի գներով բնակարաններ, բայց միևնույն ժամանակ լավ տրանսպորտային հասանելիություն դեպի կենտրոն։
Ենթակառուցվածքներ: Թաղամասը ակտիվ զարգանում է, և վերջին տարիներին այստեղ հայտնվել են բազմաթիվ նոր խանութներ, դպրոցներ և ժամանցի կենտրոններ։ Լավ տրանսպորտային կապի շնորհիվ թաղամասը կարող է գրավիչ լինել երիտասարդ ընտանիքների և ուսանողների համար։
Անշարժ գույքի գները: Աջափնյակը քաղաքի ամենամատչելի թաղամասերից մեկն է, որտեղ բնակարանների գները տատանվում են 800-ից 1,200 դոլար մեկ քառակուսի մետրի համար:
Եզրակացություն
Երևանում կարելի է գտնել ցանկացած նախասիրության և բյուջեի համապատասխանող անշարժ գույք: Կենտրոնում ու Արաբկիրում բնակությունը հարմար է նրանց համար, ովքեր գնահատում են քաղաքի կենտրոնին մոտ լինելը և զարգացած ենթակառուցվածքները: Դավթաշենն ու Նորք-Մարաշը առաջարկում են ավելի խաղաղ և առանձնացված կյանք՝ գեղեցիկ տեսարաններով, իսկ Աջափնյակը գրավում է մատչելիությամբ և զարգացման լավ հեռանկարներով: