Գրեք Մեզ
slideshow

Անշարժ գույքի շուկայում ներդրումների դրական ու բացասական կողմերը

Անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել գույքի գնման, վաճառքի կամ վարձակալության ժամանակ: Անշարժ գույքի հետ կապված գործարքների առավելությունների և թերությունների վերաբերյալ հարցերին պատասխանում է ոլորտի փորձագետ, Կասկադ Ռիելթի անշարժ գույքի գործակալության տնօրեն Վարդան Ավագյանը:

Որո՞նք են անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելու առավելությունները

Անշարժ գույք գնելը հաճախ դիտարկվում է որպես հուսալի երկարաժամկետ ներդրում, որը ժամանակի ընթացքում կարող է կայուն եկամուտ բերել և ավելանալ արժեքով: Թվարկեմ այն հիմնական առավելությունները, որ կարելի է ունենալ անշարժ գույքի ձեռքբերումով:


Պասիվ եկամուտ: Վարձակալության տրվող անշարժ գույքը կարող է ապահովել կայուն պասիվ եկամուտ, հատկապես այն շրջաններում, որտեղ բարձր պահանջարկ կա վարձակալության բնակարանների համար: Այս առումով մայրաքաղաք Երեւանի կենտրոնի անշարժ գույքը միշտ պահանջված է՝ այստեղ բնակարան են վարձակալում թե՛ զբոսաշրջիկները, թե՛ դիվանագիտական ներկայացուցիչները: Ընդ որում հասկանալի է, որ պահանջված լինելու շնորհիվ Երևանի կենտրոնի անշարժ գույքն ավել բարձր արժեք ունի, քան մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում:


Ինֆլյացիայի պաշտպանություն: Ի տարբերություն որոշ այլ ակտիվների, անշարժ գույքը հաճախ պահպանում է իր արժեքը և կարող է նույնիսկ ավելանալ արժեքով ինֆլյացիայի պայմաններում:


Կյանքի որակի բարելավում: Սեփական բնակարան գնելը կարող է բարձրացնել կյանքի որակը՝ ապահովելով ավելի շատ կայունություն և անվտանգություն:


Հարկային արտոնություններ: Հայաստանում անշարժ գույքի սեփականատերերը կարող են հարկային արտոնություններ ստանալ՝ կապված հիպոթեկային վարկերի տոկոսների, նորոգման և այլ ծախսերի հետ: Այդպիսի արտոնություններից է, օրինակ, եկամտահարկի վերադարձի օրենքը առաջնային շուկայից անշարժ գույք գնելու դեպքում:


Ժառանգության ստեղծում: Անշարժ գույքը կարող է ժառանգության տրվել՝ ապահովելով սերունդներին ֆինանսական աջակցությամբ:

Ինչ խոսք, նշված առավելությունները գրավիչ են դարձնում անշարժ գույքի ձեռք բերումը, իսկ որո՞նք են բացասական կողմերը, որոնք անպայման պետք է հաշվի առնել

Ներդրումային նպատակով անշարժ գույք ձեռք բերելը նախատեսում է նաև որոշակի պատասխանատվություն և ռիսկեր, որոնք անպայման պետք է հաշվի առնել և կշռադատել նախքան գույքի ձեռքբերումը: Թվարկեմ այն հիմնական դրույթները, որոնք կարող են հանդես գալ որպես բացասական գործոն:


Բարձր նախնական ծախսեր: Անշարժ գույք գնելը պահանջում է նշանակալի նախնական ներդրումներ, այդ թվում՝ նախնական վճար, գործարքի ձևակերպման ծախսեր, հարկեր և վճարներ:


Սպասարկման և շահագործման ծախսեր: Անշարժ գույքի սեփականատերը պետք է հաշվի առնի սպասարկման, նորոգման, կահավորման, կոմունալ ծառայությունների և ապահովագրության ծախսերը:


Արժեքի նվազման ռիսկ: Անշարժ գույքի արժեքը կարող է նվազել տնտեսական անկումների, պահանջարկի և առաջարկի փոփոխությունների, աշխարհաքաղաքական վիճակի, ինչպես նաև այլ գործոնների հետևանքով:


Ցածր լիկվիդայնություն: Անշարժ գույքը լիկվիդային ակտիվ չէ. վաճառքի գործընթացը կարող է շատ ժամանակ պահանջել և նշանակալի ջանքեր պահանջել:


Վարձակալների ռիսկ: Վարձակալության տրվող անշարժ գույքի դեպքում կա ոչ վստահելի վարձակալների ռիսկ, ովքեր կարող են ուշացնել վճարումները կամ վնաս պատճառել գույքին:


Տնտեսական և օրենսդրական ռիսկեր: Տնտեսության, հարկային օրենսդրության, հողօգտագործման և քաղաքաշինական նորմերի փոփոխությունները կարող են բացասաբար ազդել գույքի արժեքի և գրավչության վրա:


Աշխարհագրական ռիսկեր: Անշարժ գույքի արժեքը մեծապես կախված է գտնվելու վայրից: Տնտեսական փոփոխությունները կամ բնական աղետները կարող են նշանակալիորեն ազդել որոշ շրջաններում գների վրա: Այս առումով կրկին արժե նշել, որ Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը, ունենալով մշտական պահանջարկ, ցանկացած իրավիճակում պահպանում է արդիականությունն ու բարձր արժեքը:


Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր պատրաստվում են ներդրումներ կատարել Երեւանի անշարժ գույքի շուկայում


Անշարժ գույքի շուկան օրեցօր առաջարկում է ներդրման ավելի ու ավելի բազմազան տարբերակներ, ընձեռում ներդրման հիանալի հնարավորություններ, բայց և ունի ռիսկային կողմեր: Նախքան գույք ձեռք բերելը կարևոր է մանրակրկիտ վերլուծել և հաշվի առնել տվյալ ներդրման թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Ցանկացած գործարքից առաջ, հատկապես, եթե գույքն ունի բարձր արժեք, ճիշտ կլինի մանրակրկիտ ուսումնասիրել շուկան, համագործակցել ոլորտի մասնագետների՝ անշարժ գույքի գործակալների, իրավաբանների, ֆինանսական խորհրդատուների հետ: Մասնագետների վերլուծություններն ու խորհրդատվությունը կօգնեն նվազեցնել ներդրման հետ կապված ռիսկերը և առավելագույն օգուտ քաղել անշարժ գույքի գործարքներից:


Նշենք, որ Կասկադ Ռիելթի անշարժ գույքի գործակալությունը, լինելով ոլորտի առաջիններից և առաջատարներից, տրամադրում է բարձրակարգ խորհրդատվություն անշարժ գույքի հետ կապված ցանկացած հարցում:

Որոնել գույք
Բնակարան
Կոմերցիոն
Առանձնատուն
Հողատարածք
Գործարքի տեսակը
Ընտրել
Վաճառք
Վարձակալություն
Տարածաշրջան
Հասցե
Բոլորը
Երևան
Կոտայքի մարզ
Տավուշի մարզ
Վարչական շրջան
Հասցե
Կենտրոն վարչական շրջան
Արաբկիր վարչական շրջան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Աջափնյակ վարչական շրջան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Ավան վարչական շրջան
Նորք-Մարաշ վարչական շրջան
Շենգավիթ վարչական շրջան
Դավթաշեն վարչական շրջան
Բագրևանդի թաղամաս
Սենյակների քանակ
Քանակ
1
2
3
4
5
6
7
8
Շենքի տեսակ
Շենքի տեսակ
Նոր
Պանելային
Քարե
Գին
Գին / քմ
Արժույթ
$
֏
Փողոց
Փողոց
Գույքի ID
Հարկայնություն
Մակերես
մ2
Վերանորոգում
Վերանորոգում
Չվերանորոգված
Պետական վիճակ
Վերանորոգված
Գործարքի տեսակը
Ընտրել
Վաճառք
Վարձակալություն
Տարածաշրջան
Հասցե
Բոլորը
Երևան
Կոտայքի մարզ
Տավուշի մարզ
Վարչական շրջան
Հասցե
Կենտրոն վարչական շրջան
Արաբկիր վարչական շրջան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Աջափնյակ վարչական շրջան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Ավան վարչական շրջան
Նորք-Մարաշ վարչական շրջան
Շենգավիթ վարչական շրջան
Դավթաշեն վարչական շրջան
Բագրևանդի թաղամաս
Մակերես
մ2
Գին
Գին / քմ
Արժույթ
$
֏
Փողոց
Փողոց
Գույքի ID
Մուտքի հարկ
Հարկ
-1
-0.5
0
0.5
1
2
3
4
5
6
Գործարքի տեսակը
Ընտրել
Վաճառք
Վարձակալություն
Տարածաշրջան
Հասցե
Բոլորը
Երևան
Կոտայքի մարզ
Տավուշի մարզ
Վարչական շրջան
Հասցե
Կենտրոն վարչական շրջան
Արաբկիր վարչական շրջան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Աջափնյակ վարչական շրջան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Ավան վարչական շրջան
Նորք-Մարաշ վարչական շրջան
Շենգավիթ վարչական շրջան
Դավթաշեն վարչական շրջան
Բագրևանդի թաղամաս
Գին
Գին / քմ
Արժույթ
$
֏
Գույքի ID
Բնակելի մակերես
մ2
Հողի մակերես
մ2
Ննջասենյակների քանակ
Քանակ
1
2
3
4
5
6
7
8
Հարկայնություն
Փողոց
Փողոց
Գործարքի տեսակը
Ընտրել
Վաճառք
Տարածաշրջան
Տարածաշրջան
Բոլորը
Երևան
Կոտայքի մարզ
Տավուշի մարզ
Վարչական շրջան
Հասցե
Կենտրոն վարչական շրջան
Արաբկիր վարչական շրջան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Աջափնյակ վարչական շրջան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Ավան վարչական շրջան
Նորք-Մարաշ վարչական շրջան
Շենգավիթ վարչական շրջան
Դավթաշեն վարչական շրջան
Բագրևանդի թաղամաս
Հողի նշանակություն
Հողի նշանակություն
Արտադրական
Բնակավայրերի
Գյուղատնտեսական
Հասարակական
Գույքի ID
Մակերես
մ2
Գին
Գին / քմ
Արժույթ
$
֏
Փողոց
Փողոց
Խելացի որոնում
Որոնել գույք